Պաշտպանության փոխնախարարը հստակ չէր հիշում ԶՈ...

Զորավարժությունների մասին համապատասխան հայտարարություն եղել է. եթե չեմ սխալվում, դրանք 16-ից են սկսվելու: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնխարար Արման Սարգսյանը՝ հավելելով, որ օրերը հստակ չի հիշում:

Թե ինչ նպատակ են հետապնդում զորավարժությունները, փոխնախարարն ասաց, որ յուրաքանչյուր զորավարժություն ունի իր նպատակը, դա անվտանգության, պաշտպանունակության, իր ունեցած ռեսուրսների ընդհանուր օգտագործման և այլնի հստակեցումն է. «Կարող եմ նշել, որ այս պահին էլ Հայաստանի ՊՆ-ն, ԶՈւ-ն վերահսկում են իրավիճակը, խուճապային տրամադրություններ ստեղծելու, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը ոչ մի կերպ օգուտ չեն բերում բանակի մարտունակության ամրապնդմանը»,-ասել է նա: