Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել: Որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ և չեմ կարող ուրիշ բան ասել: Այս մասին այսօր՝ ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով մամուլում հայտնված այն տեղեկատվությանը՝ թե դժգոհ են իր աշխատանքից և նա Պաշտպանության նախարարի հետ լարված հարաբերությունների մեջ է :
Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին խոսակցությունների վերաբերյալ Արտակ Դավթյանը հայտնեց.
«Երբ ինձ կհանեն կամ ես դուրս կգամ, ԳՇ պետի պաշտոնին կարող է դիտարկվել Օնիկ Գասպարյանը, քանի որ նա առաջին տեղակալն է: Բոլոր գլխավոր շտաբի պետերն էլ, կամ ցանկացած պաշտոնատարներ, երբեք մինչև կյանքի վերջ չեն ծառայում»,- ասաց նա:
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանում դիրքերն առաջ տալու վերաբերյալ հարցին Դավթյանը պատասխանեց, որ չի կարող պաշտոնական հաղորդագրությունից բացի մանրամասներ նշել, զինված ուժերը կատարել են իրենց տրված խնդիրները: Նա նաև նշեց, որ Ժամանակին հասարակությանը ավելի մանրամասն կներկայացնեն տեղեկությունները:



