Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում...

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնում անցկացվել է  գիտաժողով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Ռազմավարական զսպման իմաստավորումը պատերազմների կանխարգելման և արդի իրողությունների համատեքստում» խորագրով գիտաժողովին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը և ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի գիտնական-վերլուծաբան Ազատ Դավթյանը:

Ըստ աղբյուրի՝ գիտաժողովի ընթացքում ներկայացվել են  տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելման գործընթացում ռազմավարական զսպման տեսական հիմքերը և  դրանց առանձնահատկությունները: