Պաշտոնյաների հավելավճարները կնվազեն

Առաջարկվում է նվազեցնել պաշտոնյաների հավելավճարները:ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած նախագիծը։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծով առաջարկվում է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը և հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: