
Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից, որտեղ նա վերահսկում էր կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) աշխատանքը, հեռանալուց հետո կկենտրոնանա սեփական ընկերությունների վրա: Այս մասին գրել է Washington Post թերթը։ Նրա տեղեկացմամբ՝ Մասկը մի քանի շաբաթ է, ինչ հասկացնում է, որ մտադիր է դադարեցնել աշխատանքը Թրամփի վարչակազմում եւ կենտրոնանալ իր ընկերությունների վրա։ Նա հիասթափվել կառավարությունում արդյունքների հասնելու դժվարությունից եւ իր էլեկտրական մեքենաների Tesla ընկերության դեմ բացասական արձագանքից:Չորեքշաբթի Մասկը X-ում գրառում է կատարել, որ «կառավարության հատուկ ծառայողի [իր] ժամանակն ավարտվում է»։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ DOGE դերը ԱՄՆ կառավարության աշխատանքում ժամանակի ընթացքում միայն կաճի։Ապրիլին ձեռնարկատերը հայտնել էր, որ մայիսից կկրճատի մասնակցությունը DOGE-ին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Tesla-ն հաղորդել է 2025թ. առաջին եռամսյակի զուտ շահույթի 71 տոկոսով անկման մասին՝ անցյալ տարվա համեմատ: Վերլուծաբանները եկամուտների անկումը, ի թիվս այլ բաների, պայմանավորում են ընկերությանը հասցված վնասով՝ որպես DOGE համակարգողի, գործարարի քաղաքական գործունեության պատճառով: