Պաշտոնական Վարշավան չի պատասխանել Մոսկվայի առ...

Պաշտոնական Վարշավան չի պատասխանել անօդաչու թռչող սարքերի միջադեպի առնչությամբ խորհրդակցություններ սկսելու Մոսկվայի առաջարկին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Եթե նրանք անօդաչուների վերաբերյալ հարցեր ունեն, թե որտեղից են թռել, իհարկե, պետք է մեզ դիմեին։ Քանի որ չեն դիմել, ուրեմն իրականությունը պարզելն իրենց չի հետաքրքրում», — ասել է պաշտոնյան։

Անցած ամիս Լեհաստանն իր տարածքում մի քանի ռուսական անօդաչուներ կործանեց, Վարշավան տեղի ունեցածն ագրեսիայի ակտ որակեց։