
Վարչապետի, պատգամավորի և բարձրաստիճան ցանակացած պաշտոնի (անկախ քաղաքական լինել-չլինելուց) հավակնելու իրավունք պետք է ունենան միայն համապատասխան բարձրագույն կրթություն և մասնագիտական փորձ միաժամանակ ունեցող անձինք։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մեր ու մեր երեխաների կյանքի և ճակատագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը պետք է վստահվի միայն այս պահանջներին համապատասխանող անձանց»,– նշել է նա։