Փաշինյանը վախեցավ գալ սուրբ Գրիգոր Լուսավորիչ...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ տասնյակ քաղաքացիներ նախաձեռնություն են սկսել, որով ցանկանում են արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Նախաձեռնության հեղինակներից Նարեկ Մութաֆյանն իր էջում այս մասին գրել է․«Վաղը հունվարի 6֊ին, ժամը՝ 10։00֊ին, ես լինելու եմ Երևան քաղաքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեցեցում եւ կանխելու եմ դավաճան Նիկոլի մուտքը եկեղեցի։

Կոչ եմ անում բոլորիդ միանալ։
Անհավատ պոռնիկը չպետք է մասնակցի Սուրբ պատարագին»։
Այսօր արդեն հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում և պատրաստ էին արգելել Նիկոլ Փաշինյանին մտնել եկեղեցու տարածք։
Մինչ պատարագի սկսվելը դրան մասնակցելու եկան տասնյակ պաշտոնյաներ, բայց նրանց թվում չէր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։  Սա, ըստ էության, առաջին անգամ էր, երբ երկրի ղեկավարը չի մասնակցում հունվարի 6-ի պատարագին։
Ըստ հավաքված քաղաքացիների՝ Փաշինյանը վախեցել է գալ եկեղեցի, քանի որ վստահ է եղել, որ չի կարողանալու ներս մտնել։ Փաշինյանը լավ է հասկացել, որ նրա պատարագից դատարկաձեռն վերադառնալը կդառնար իր իշխանության «դագաղի վերջին մեխը» ու որոշել է խույս տալ հնարավոր խայտառակությունից։