Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, պատրաստվում է ազատվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանից։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նրա փոխարեն մարզպետ կնշանակվի Արթիկի համայնքապետ, նախկին թունդ ՀՀԿ-ական Անանիկ Ոսկանյանը։
Գյումրիում տապալված պատարագից հետո Փաշինյանը, մեր տեղեկություններով, վերջնականապես համոզվել է, որ Դավիթ Առուշանյանը իշխանության համար դարձել է անօգուտ և վտանգավոր բեռ՝ հատկապես համապետական ընտրություններից առաջ։ Իշխանության ներսում արձանագրվել է, որ Առուշանյանը չի կարող ապահովել վարչական ռեսուրսի արդյունավետ գործարկում։
Փոխարենը, Փաշինյանը նախընտրում է հենվել նախկին թունդ ՀՀԿ-ականի վրա, որը տարիներ շարունակ կատարելապես տիրապետել է ընտրությունների ժամանակ ձայներ «ապահովելու» և ընտրական մեխանիզմները կառավարելու փորձին։ Փաստորեն, «հեղափոխական» իշխանությունը հերթական անգամ դիմում է հենց այն կադրերին ու մեթոդներին, որոնց դեմ տարիներ շարունակ բարձրաձայն պայքար էր հայտարարում։



