Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աստղիկ Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։



