Փաշինյանը ներկայացրել է պետական պարտքի աճի հի...

Մենք չէինք ուզում այդ թեմայի մասին խոսել, հիմա ինչու ենք ուզում խոսել, որովհետև հիմա խաղաղություն է հաստատված, կարող ենք խոսել: Պետական պարտքի ամբողջ ավելացումը 2018 թվականից մինչև 2024-ը կամ 2025-ը կապված է եղել պաշտպանության ոլորտի հետ, 4,4 միլիարդ դոլարի կապիտալ ծախս է եղել այդ ոլորտում: Այս մասին Ազգային ժողովում, 2026 թվականի բյուջեի հաստատման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաջորդը ուղղությունը, որ պարտքն ավելացավ, կապված է Ղարաբաղի փախստականների և Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի հետ, ուրիշ պատմություն սրա տակ չկա, պարզապես գոյություն չունի»,-նշել է նա:

Փաշինյանը հավելել է, որ լավ է գնահատում արված աշխատանքը, բայց ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն, այլ այն, որ Հայաստանը դուրս են բերել թակարդից:

«Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից: Մենք  Հայաստանը դուրս ենք բերել փակուղուց, դուրս ենք բերել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար»,-հավելել է վարչապետը։