Փաշինյանը ներկա է գտնվել Դեբեդի «Հարություն և...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Դեբեդի նորակառույց դպրոցի բացմանը: Վարչապետը բացման արարողությունից տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից գրելով, որ դպրոցը կառուցվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով:

«Ներկա գտնվեցինք Դեբեդի նորակառույց «Հարություն և Սյուզան Մանգոյանների» անվան միջնակարգ դպրոցի բացմանը: Դպրոցը կառուցվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով, գույքը եւ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Առաջիկայում պետության ֆինանսավորմամբ կկառուցվի նաև մարզադահլիճ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: