Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել արտերկրի...

Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից

Մասնավորապես, վարչապետը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ֆարերյան կղզիների վարչապետ Ակսել Յոհանեսենի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի և այլ գործընկերների հետ: