Փաշինյանը իրավունք չունի մտնել Սյունիք, որովհ...

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատության մեջ է։

Նա լրագրողների հետ զրույցում հարուցված քրեական գործն իր նկատմամբ քաղաքական հետապնդում համարեց։

Հարցին՝ իր կոչից հետո Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, չկարողացավ մուտք գործել Գորիս, արդյոք դա ինքը հաջողություն որակո՞ւմ է, Առուշանյանն ասաց.

«Դա սյունեցիների կամքն էր։ Այո, այդ մարդն իրավունք չունի մտնել Սյունիք, որովհետեւ սյունեցիների պահած հողը հանձնել է թշնամուն, կոնկրետ Շուռնուխի հատվածը, Որոտանի հատվածը, Խնձորեսկի հատվածը։ Մարզի մնացած համայնքներում էլ կա նույն խնդիրը, ես կոնկրետ Գորիսի մասին ներկայացրի»։

Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, թե ինքը չգնաց Կապան, Գորիս, Մեղրի քաղաքներ, որ բախումներ չլինեն, սակայն վստահ էր՝ իրեն նույն կերպ են ընդունելու, ինչպես Սիսիանում, Գորիսի քաղաքապետն ասաց. «Ես չեմ տեսել՝ Սիսիանում ոնց են ընդունել»։

Հարցին՝ արդյոք ինքը քրեորեն պատժելի արարք կատարե՞լ է, Առուշանյանն ասաց՝ իհարկե ոչ։

«Հայրենիք է պաշտպանել, հիմա դրա համար դատում են»,- հավելեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Անդրադառնալով Գորիսում իրեն ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիաներին՝ քաղաքապետն ասաց. «Ես սյունեցու նամուս, թասիբի վրա ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ կարող էր այդպես չլինել։ Փառք թասիբով ժողովրդին»։