Բա որ տենց շանսեր կան, ինչի չեք լուծել։ Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։
«Այսինքն, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանս է եղել դուք չե ՞ք արել։ Բա ինչի եք մեզ դավաճան ասում։ Ձեզնից մեծ դավաճան չկա։ 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը, հարգելի գործընկերներ, ես ասել եմ մի քանի անգամ, ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել։ Այդ փաստաթուղթը սկսվում է․ «Մենք՝ ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահներս»։
2019 թվականի փաստաթուղթը ոնց է հայտնվել։ Այդ փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ․ երբ-որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել, ես համանախագահներին ասել եմ այստեղ թղթեր կան լիքը, ես հիմա չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահին մեկնարկային կետը բանակցային գործընթացի։
Որն է նախորդող շրջանի ամփոփումը, սեղմագիրը բանակցային գործընթացի։ Այդ 2019 թվականի հունիսի թուղթը դա է, երբ որ ես ասել եմ ինձ ասեք, որն է սեղմագիրը, համանախագահները դա տվել են, որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։
Հիմա ինձ հետաքրիքր է Ձեր մեկնաբանությունը։ Այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում։
Եվ հնչել է շատ հստակ պատասխան, այո, եթե Ադրբեջանը համաձայնի։
Քի Վեսթի փաթեթը ինչի՞ չի հրապարակվել, որոհետև չկա ՀՀ կառավարության տիրապետության ներքո այդ փաթեթը։ Այդ փաթեթի հենքը այն է, ինչ-որ տպված է փափեթում, որ Լևոն Տեր–Պետրոսյանը տվել է Հայկական ժամանակ թերթին և հրապարակվել է»,-ասել է Փաշինյանը։



