Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարվել է մասնակցել Լեհաստանում կայանալիք տնտեսական ֆորումին։ Այս մասին գրում է Rusarminfo գործակալությունը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի հաստատել Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ վարչապետը բազմաթիվ հրավերներ է ստանում, սակայն ոչ միշտ և ոչ բոլոր հրավերներն է ընդունում։
Ավելի վաղ համաժողովի կայքէջը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը կլինի համաժողովի կարևոր հյուրերից։



