Փաշինյանը ձգում է խաղը․ Ալիևը ջղաձգումների մե...

Վերջին օրերին Ադրբեջանը կրկին ակտիվացրել է իր սադրիչ գործողությունները Հայաստանի սահմանին։  Մենք արդեն խոսել էինք այն մասին, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարվել են և հիմա Հայաստանի համար շանս կա եղած իրավիճակից որոշակի դիվիդենտներ քաղել։

Որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա դիվիդենտներ քաղել, ապա անհրաժեշտ է  հնարավորինս հետաձգել դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը։ Սրա հետ զուգահեռ Հայաստանը ամեն բան պետք է անի, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ հայկական կողմը չի իրավիճակը երկարաձգողը։ Այս իմաստով Փաշինյանի դիրքավորումը կարծես օգտակար է։

Ադրբեջանում էլ սա լավ են հասկանում և ըստ էության հենց այս նպատակը խաթարելու համար են լարում սահմանին իրավիճակը։ Կրակում են, որպեսզի հայկական կողմը արագացնի փաստաթղթի ստորագրումը։ Ադրբեջանը ցանկանում է, որքան հնարավոր է շուտ հասնել սահմանների ճանաչման գործընթացի մեկնարկին, որպեսզի թուլացնի կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, որն էլ իրեն հնարավորություն կտա խուսափել, որոշակի գործընթացներից։

Մամուլում արդեն գրվել է, որ ՌԴ կողմից խիստ է դրվել Ադրբեջանի ԵԱՏՄ անդամ դառնալու հարցը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում այդ կառույցի մաս կազմել, քանի որ տնտեսությունը միլիարդավոր դոլարներով Արևմուտքին կապված երկրի համար անդառնալի վնասներ կլինեն ու այստեղ կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի հետաձգել սահմանների ճանաչման գործընթացի մեկնարկը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության հասկացել է այս խաղը և փորձում է օգտվել այս հնարավորությունից։ Հայաստանի պետք է սպասի այնքան, քանի դեռ Ադրբեջանը չի մերժել Ռուսաստանի Դաշնությանը, իսկ երբ մերժի ամբողջ խաղը փոխվում է ու հայկական կողմը ՌԴ գործուն աջակցությամբ կարող է զիջումներ պոկել Ադրբեջանից։

Որպեսզի այս գործընթացում Հայաստանը տուժողի դերում չհայտնի կարևոր է նաև ներքաղաքական տրամադրությունները։ Այստեղ կարևոր է նաև ընդդիմության դերը։ Անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմությունը չտրվի գայթակղությանը և իշխանությունների դեմ չօգտագործի Ադրբեջանի կողմից իրականացվող սահմանային սադրանքները։ Սա էկան հարված կլինի Ալիևի պլանին և կնվազեցնի սահմանային լարվածության էֆեկտիվությունը։