Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը, սակայն չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին և շտապ մտավ գրասենյակ։
Կուսակցության գրասենյակում էին նաեւ փոխվարչապետ Տիգարն Ավինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, այլ մարզպետներ եւ այլ ՔՊ–ականներ պաշտոնյաներ:



