Փաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագր...

Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել են Օքսֆորդշիրում գտնվող Բլենհայմյան պալատ՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։

Լրագրողներին հարցին, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, Փաշինյանը չի պատասխանել, իսկ Ադրբեջանի նախագահը բութ մատն է վերև պարզել։ Հիշեցնենք, որ գագաթնաժողովը մեկնարկել Երևանի ժամանակով ժամը 13-ին։ Ավելի վաղ Փաշինյանն իր թելեգրամյան ալիքում տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ միջոցառման շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենալու միջազգային գործընկերների հետ։