Փաշինյանը ցավակցել է Թուրքիային

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողգերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ Փաշինյանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը շոկային է. ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»,-իր գրառման մեջ նշել է վարչապետ Փաշինյանը՝ հրդեհի հետևանքով վիրավորված անձանց մաղթելով շուտափույթ ապաքինում։ 

Հիշեցնենք, որ հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի, պարզվել է 52 զոհի ինքնությունը, որոնցից 45-ի դիերը հանձնվել են հարազատներին։