Իշխանությունը չունի քաղաքական օրակարգ, այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
«Ունի միայն մեկ օրակարգ՝ նախկին իշխանություններին հայհոյելը: Նրանք մինչև հիմա շարունակում են իրենց կռիվները նախկին համակարգի դեմ: Սա քաղաքական օրակարգ չէ, սա ընդամենը մեղադրելու օրակարգ է: Նիկոլ Փաշինյանը բոլորին խաբում է, վերջում պարզվելու է՝ ինքը վարչապետ չի էլ եղել»,-ասում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարը:
Խոսելով ԱԺ պատգամավորների մասին՝ Սամսոնյանը նշում է. «ԱԺ պատգամավորները լավ քաղաքացիական ակտիվիստներ են, ԱԺ-ից դուրս բավականին պրոդուկտիվ աշխատում են՝ փողոցներ փակելու, դատարաններ փակելու, դատավորներ քաշքշելու մեջ, բայց իրականում օրենսդիր գործունեության համատեքստում դա չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում:



