Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կարծես հասկացել է, որ առաջիկա ընտրություններում ամեն ձայնի համար ստիպված է կենաց-մահու պայքար մղել և փորձում է ազատվել այն բոլոր «բալաստներից», որոնք կարող են խանգարել ձայն հավաքելուն։
Բոլորին հայտնի է, որ իր քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի հակավարկանիշը գերազանցել է բոլոր ռեկորդները։ Հայաստանում հիմա Լսիկան ու Շմայսը ավելի ընդունելի են, քան Աննա Հակոբյանը։ Ըստ էության, հենց սրանով էր պայմանավորված, որ նախընտրական տարուց առաջ Աննա Հակոբյանին ուղարկեցին հայ ժողովրդի աչքից հեռու՝ Չինաստան։ Որքան քիչ մարդիկ նրան տեսնեն, այնքան Նիկոլ Փաշինյանը կհայտնվի շահեկան դիրքում։
Աննա Հակոբյանի կերպարը հանրության համար հաճախ թարմանում էր իր եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տեսախցիկների առաջ հաճախ երևալով։ Փաշինյանը այս հարցն էլ է լուծում և նրան չի տանի ՔՊ ցուցակ։ Երեկ Հրաչյա Հակոբյանը ինքն այդ մասին ասաց լրագրողներին։
Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է ընտրություններից առաջ «բաժանվել» Աննա Հակոբյանից՝ հանրության աչքից հեռու պահելով ամեն ինչ, ինչը հիշեցնում է օդիոզ Աննա Հակոբյանին։



