Փաշինյանը անիմաստ է համարում ընդդիմությանը վե...

Այսօր՝ ԱԺ-կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ պատրաստ է արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը և Հաշվեքննիչ պալատը փոխանցելու ընդդիմության կառավարմանը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատեց, որ ավելի վաղն ինքը պարտավորություն է ստանձնել, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում և ՀԾԿՀ-ում ընդդիմությանը տեղեր կտրամադրվեն.««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ նկատի չի ունեցել շարքային անդամին, այլ` հանձնաժողովների նախագահին։ Ասում եք՝ Հաշվեքննիչ պալատը հանձնենք ընդդիմությանը, մինչդեռ մեր օրենսդրությամբ այն պետք է անկախ մարմին լինի», - հիշեցրեց գործադիրի ղեկավարը։

«Ես համարել եմ, որ ընդդիմադիր լինելով՝ վերահսկողական բոլոր լծակներն ունեմ։ Համարել եմ, որ դա անիմաստ է, որովհետև այդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում է կոնֆորմիստ, հարմարվում իշխանությանը։ Այնպես որ, կարծում  եմ՝ խորհրդարանն ունի անհրաժեշտ վերահսկողական լծակներ», - ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը: