Փաշինյանն իր գլխավոր խորհրդականին 12 օր արձակ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանին 12 օր արձակուրդ է ուղարկել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝

Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և ամենամյա լրացուցիչ արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի ապրիլի 21-28-ը ներառյալ և 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մայիսի 5-8-ը ներառյալ։