Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակիորեն փլուզվել է յոթհարկանի շենք, դեպքի վայրում ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել երեք մարդու, ևս յոթի որոնումները շարունակվում են, գրել են ԶԼՄ-ները։
Միջադեպը տեղի է ունեցել Մալթեփե շրջանի Ջեւիզլի թաղամասի Դողու փողոցում։ Դեռևս չպարզված պատճառներով փլուզվել են յոթհարկանի շենքի ստորին երեք հարկերը։
Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության փրկարարական խմբեր, բժշկական անձնակազմ ու ոստիկանություն։
Դեռ տեղեկություններ չկան հնարավոր զոհերի կամ տուժածների վերաբերյալ։



