Փաշինյանն անդրադարձել է իր՝ գործակալ լինելու...

Պարզ է՝ ինչ տակտիկա է մեր ընդդիմությունը որդեգրել, ասել, օրը հազար հատ բան ասել՝ տուն առան, գործակալ են, թալանեցին, կերան, սա ասացին այն արեցին: Այս մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների հասեցին ընդդիամդիրների մեղադրանքներին, թե կոռուպցիայի մեջ են ներքաշված, տուն են գնել և այլն:

«Դրա տակտիկան ո՞րն է, որ կառավարությունը, կառավարող թիմը 24 ժամ տրամադրի հերքմանը, չհերիքի այդ ժամանակը: Պատկերացրեք՝ 24 ժամ զբաղվեն միայն այդ ցնդաբանությունները հերքելով: Դեռ ցննդաբանությունների 20 տոկոսն էլ կմնա, կասեն, տեսա՞ք՝ այն 20 տոկոսը չհերքեցին, ուրեմն այդ ամեն ինչը ճիշտ է: Օրը չենք կարող դարձնել 48 ժամ, այդ բոլոր ցնդաբանությունները հերքելու համար: Իսկ այն, ինչ ցնդաբանություն չէ, ամենակոշտ ձևով, պողպատե մանդատը էդ բոլորը հարցերը կհասցեագրի»,- ասաց նա:

Փաշինյանը նաև անդրադարձավ իր՝ գործակալ լինելու մասին տարածվող լուրերին: «Եթե տվյալների որևէ նշույլ անգամ գոյություն ունենար գոնե հեղափոխության ժամանակ, երբ իշխանությունը փլուզվում էր, այդ իշխանությունը պետք է դներ սեղանին ասեր՝ տեսեք՝ այս ինչ է կատարվում: Հիմա գնացել մտել են դիվանների տակ, դիվանի տակից ուղերձնե՞ր են հղում՝ հույս ունենալով, որ դա իրենց թույլ է տալու դիվանի տակից դուրս գա՞լ: Թույլ չի տալու: Իրենց տեղն այլևս բազմոցի հարմարավետ տակն է և այլ կերպ չի լինելու»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է ՔՊ-ականների բնակարան ձեռք բերելուն, Փաշինյանն ասաց՝ համոզված է շատերն են բնակարան ձեռք բերել: «Հեղափոխության թվից մինչև անցած տարի ապրիլը 53 հազար ընտանիք Հայաստանում նորակառույց տուն է ձեռք բերել, բա որտեղի՞ց: Ինչի՞ արդյունքում, որովհետև Հայաստանում բարեկեցության մակարդակն աճում է»,- շեշտեց նա: