«Փաշինյանի ոսկե արձանը կարո՞ղ է կառուցենք», «...

Չարժի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի ոսկե արձանները տեղադրենք: Այս մասին ԱԺ-ում իր թիմակցին է ասել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով թիմակցին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանին:

«Ես ուզում եմ արձանագրել իրավունքի մեծ հուշարձանի փաստի մասին, որը ըստ էության այստեղ դահլիճում հնչեց: Քանի որ կա վարկած, որ իշխող խորհրդարանում խմբակցության ղեկավարը պարտավորություններ ունի քրեական հանցագործությունների բացահայտման համար, ես խնդրում եմ ՔՊ խմբակցության ղեկավար Տիկին Մանավազյանին՝ բացահայտել վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք աղմկահարույց հանցագործությունները՝ չհիասթափեցնելու համար խմբակցության քարտուղարին։  

Իսկ ինչ վերաբերում է հարցիս, պարոն Մխիթարյան, այստեղ երեկ Ազգային ժողովի նախագահը մի անհանգստություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի արձանները ոսկուց չեն պատրաստված, այդ իմաստով ճիշտ է ասում, Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա Հայաստանում, դրանք ոսկուց չեն, շատ էժան նյութից են պատրաստված և գեղարվեստական արժեք էլ իրենցից չեն ներկայացնում, և թերևս դա է պատճառը, որ բազմիցս հարձակումների ու վանդալիզմի են ենթարկվել, նրանցից մեկը հիմա գտնվում է Իջևանի եկեղեցու բակում: Պարոն Մխիթարյան, օրինակ դուք՝ որպես հանձնաժողովի նախագահ, ի՞նչ եք կարծում, չարժի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի ոսկեձույլ արձանները սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրվեն Հայաստանի տարբեր քաղաքներում»,- նշել է Ղազարյանը: