Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը ներկայացրել է հիմնադրամի զարգացման եռամյա ռազմավարության և ծրագրային հիմնական առաջնահերթությունները։

Քննարկվել են նաև հիմնադրամի 2025 թ. գործունեության ամփոփ հաշվետվությունը և 2027- 2029 թթ. բյուջեն։