«Առաջիկայում Հայաստանի տարբեր համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և ձեզ հետ ամենաշատն առնչվողը հենց դրանք են: Իրականում խորհրդարանական ընտրություններից հետո, սիրելի՛ աշակերտներ, սիրելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունների ընտրակեղծիքների վրա չպետք է զարմանալ, բայց իշխանության պահպանման ու համատարած իշխանազավթման մտքի թռիչքը հասել է նոր սահմանների:
Այսօր իշխանությունը Հայաստանի ամբողջ տարածքում, որտեղ պատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, փորձում է խաղից հանել բոլոր անցանկալի ուժերին ու թեկնածուներին: Ցանկացած մեկի նկատմամբ, ով իրենց քիմքին հաճո չէ, այս իշխանությունը գործի է դրել բոլոր անթույլատրելի ու անօրինական միջոցները: Ես հատ-հատ, ժամ առ ժամ կարող եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



