Փաշինյանի ոճը չի փոխվել.Գևորգ Պետրոսյանը` վար...

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատարանների մուքտերը փակելու կոչի վերաբերյալ միջազգային հանրությունից ստացված կոշտ արձագանքներին` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել էր. «Դեռ երեկ էի ասում, որ նախկին ընդդիմադիր գործիչ Փաշինյանի հանկարծաբուխ և արկածախնդիր քայլը նսեմացնելու է մեր դատավորների հեղինակությունը...
Պատկերացնում եք՞ դատավորի հոգեվիճակն այսօր արդարադատություն իրականացնելիս, երբ երեկ այս ժամին նրան չէր թույլատրվում մոտենալ իր գործին»:

Politik.am-ի հարցին, թե իր գրառումից կարող ենք ենթադրել, որ դատարանների մուքերը փակելու կոչը ավելի բնութագրական էր ընդդիմադիր գործչին, Գևորգ Պետրոսյանը ասաց, որ այդպիսով նկատի է ունեցել, որ Նիկոլ Փաշինյանի ոճը չի փոխվել.

«Երբ մի պահ մոռանաս, որ նա վարչապետ է, և լսես նրա ելույթները, ապա դրանք չես կարող ասոցացնել երկրի ղեկավարի ելույթի հետ: Նա դեռ դուրս չի եկել ընդդիմադիր քաղաքական գործչի կերպարից, և շատերի մոտ դեռ որպես վարչապետ չի ընկալվում: Իր այդ ոչ ադեկվատ պահվածքով ոչ միայն մի քանի ժամով «պարալիզացրեց» դատական համակարգի գործունեությունը, այլև հասցրեց նրան, որ միջազգային հարթակներում տարբեր կարծիքներ հնչեն, ինչը բացարձակ չի նպաստում Հայաստանի միջազգային հեղինակությանը: Փոխանակ իր իսկ հռչակած տնտեսական հեղափոխությունը կանքի կոչի, իր արկածախնդիր քայլերով օր օրի կորցնում է իր վստահությունը»: 

Գևորգ Պետրոսյանը մեջբերեց Ամերիկայի դեսպանատան արձագանքից, որում ասվում էր, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն բացառապես ՀՀ Սահմանադրության հիման վրա:

Վարչապետի հայտարությունը և դրա հիման վրա դատարանների դռները փակելը, դատավորներին իրենց աշխատասենյակներ մուտք գործելը արգելելը  բացարձակապես հակասահմանադրական էր` ասաց ԲՀԿ պատգամավորը.

«Ուրախ կլինեմ, որ նախկին ընդդիամադիր քաղաքական գործիչը ի վերջո վերագտնի իրեն, հիշի, թե ինչ խոստումներով է իշխանության եկել և ինչ պարտավորություններ ունի իր իսկ ներկայացրած կառավարության ծրագրով, հիշի որ տվել է տնտեսական հեղափոխության մեկնարկը, որի նշույլները չեն նկատվում, ոչ թե այսպիսի մանր-մունր շոուներով և անձնական վրեժխնդրության նկատառումնեիից ելնելով` հանրության մեջ անհանգստություն առաջացնի»: 

Սա դատական համակարգը գործադիր իշխանության ձեռքում պահելու արկածախնդրություն է`անփոփեց Պետրոսյանը: