Փաշինյանի շռայլությունը կզարմացներ Սինգապուրի...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է սիրում բերել Սինգապուրի տնտեսական հաջողության օրինակը։ Սինգապուրը Հայաստանի նոր իշխանությունների համար կարծես անհաս երազ լինի, որին ձգտում են ամեն կերպ հասնել։

Անհասկանալի է միայն, թե վարչապետ Փաշինյանը և իր իշխանությունը ինչու՞ նաև համեստությամբ չեն փորձում մրցել կամ գոնե հասնել Սինգապուրին։

Օրերս Հայաստան եկավ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը։ Սինգապուրի ՀՆԱ-ն Հայաստանի ՀՆԱ-ին գերացանցում է 290 անգամ։ Զարմնանալի է, որ նման հարուստ երկրի վարչապետը Հայաստան էր եկել սովորական չվերթով։ Լի Սյեն Լունը Հայաստան էր եկել «Էյր Ֆրանս» ընկերության սովորական չվերթով։ 

Սինգապուրի վարչապետի այցից օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ԱՄՆ։ Փաշինյանի ԱՄՆ այցելության համար կառավարությունը մասնավոր ընկերության վճարել էր ավելի քան 350 հազար դոլար։ 

Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքեր Սինգապուրի վարչապետը, երբ տեղեկանար,  որ Հայաստանի վարչապետը օտար երկրներ է այցելում գերթանկարժեք ինքնաթիռներով։ Ամենայն հավանականությամբ Փաշինյանի շռայլությունը կզարմացներ Սինգապուրի վարչապետին։