Փաշինյանի պաշտոնազրկման իրավաքաղաքական հիմքեր...

Այն նախագիծը, որը ներկայացված է, բնականաբար, մեզ համար ընդունելի է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ իմպիչմենթի օրակարգով ՀՀԿ-ի խորհրդարանական լսումներ նախաձեռնելու հարցին։

«Ավելին ասեմ, երկու խմբակցույթունները, «Հայաստան» դաշինքը, առանձին Դաշնակցությունը այս ժամանակահատվածում բազմաթիվ նման հիմնավորված ամբողջական հայտարարություններ արել են, այդ թվում՝ անցած տարի հունիսի 12-ին ԱԺ-ում արտահերթ նիստ էր հրավիրվել, հենց այդ օրակարգով, այդ պահանջով ու այդ հիմքերը ներկայացված են։ Հետևաբար, այդտեղ մենք բնականաբար որևէ հարց չունենք։ Եթե այդ նախագիծը գա ԱԺ նիստ, բնականաբար, քննարկելու ենք, մեր ներկայացուցիչն էլ լսումներին մասնակցելու է։ Այդտեղ որևէ հարց չկա և չի կարող լինել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։