Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավ...

zham.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է, մարտի 13-ին Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Rasmussen Global» քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Այցի ընթացքում Ռասմուսենը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև արևմտամետ փորձագիտական ​​հանրության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հայաստանում գտնվելու ընթացքում Ռասմուսենը այցելել է նաև Ջերմուկ, ինչպես նաև հարցազրույց տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը։ Ռասմուսենի այցը, նրա հարցազրույցները, ինչպես նաև նրա այցելած վայրերից լուսանկարները լայնորեն գովազդվել էին գործող իշխանությունների քարոզչամեքենայի կողմից։

Բայց պարզվում է Ռասմուսենի այցը հետաքրքիր նախապատմություն ունի: Պարզվում է, որ այցն իրականացվել է բացարձակապես կոմերցիոն հիմունքներով, և Հայաստանի Հանրապետությունը «Rasmussen Global» խորհրդատվական ընկերության հաճախորդն է ընթացիկ ֆինանսական տարվա համար։

Եվ եթե խորհրդատվական ընկերության կայքում կարելի է միայն մեկ հաղորդագրություն գտնել «ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի Հայաստան կատարելիք այցի մասին», ապա եվրոպական «The Transparency Register»-ի կայքում կարելի է գտնել մի շարք այլ մանրամասներ Ռասմուսենի այցի մասին:

Օգտվելով բաց տեղեկատվությունից՝ տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և ԵՄ-ում Չինաստանի կողմից չճանաչված Թայվանի առաքելությունը, Ռասմուսենի ընկերության հաճախորդն է։