Փաշինյանի իշխանությունը որոշել, որ մանկապարտե...

Այս իշխանությունների ուղղենիշը մշտապես եղել է պոպուլիզմն ու ստախոսությունը։ Օրերս իշխանությունները որոշում են կայացրել, փոփոխություններ իրականացնել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում, ըստ որի Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացվեն «կարմիր գծերը»:

Նախագծի ընդունման դեպքում «կարմիր գծերը» փաստացի կվերանան 12 վարչական շրջաններից 10-ում, այսինքն կգործեն երկու վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում:

Սա այն դեպքում, երբ իշխանության գալուց հետո Փաշինյանի թիմը և մասնավորապես քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում էր, որ կարմիր գծեր ասվածը մեծ նշանակություն ունի քաղաքի համար․«Ուզում ե՞ք՝ կարմիր գծերը հանենք, մանկապարտեզները չվերանորոգենք»,-ասել էր քաղաքապետ դարձած Հայկ Մարությանը և պնդել, որ դրանից համայնք եկող գումարը շատ մեծ խդնիրներ է լուծում։

Հասկանալի է, որ պատերազմում պարտություն արձանագրած իշխանությունը նման էժան քայլերով փորձում  է շահել իրեն հավատացող «Պողոսի» սիրտը։

ՈՒ հիմա ստացվում է, որ կամ իշխանությունները ստել են, երբ պնդում էին, որ կարմիր գծերից եկող գումարներով մանկապարտեզ են կառուցում կամ Փաշինյանի իշխանությունը որոշել է այլևս մանկապարտեզներ չբացել։