
Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է։
Հայրենիքի փրկության շարժմանը միացած երիտասարդները վստահ են՝ գործող իշխանության հեռացումն է այն միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա փրկել մեր երկիրը վերահաս աղետից, շտկել մեր մեջքը եւ շարժվել առաջ»։