Չեմ ուզում շտապենք տարբեր մեկնաբանություններ անել: Ամենացավալին այն է, որ մենք ականատես ենք լինում գործող իշխանության և եկեղեցու միջև հակադրությանը: Իմ կարծիքով դա չպետք է հանրայանցվեր, դա պետք է իրականացվեր փակ դռների հետևում, պատշաճ կարգով, առանց լայն հանրության ներգրավելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի ներկայությանը՝ եպիսկոպոսների՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանդիպմանը:
Նա նշել է, որ չի ցանկանում եմ մեկնաբանություն տալ, կսպասեն եկեղեցու որոշմանը, ըստ այդմ կհայտնեն դիրքորոշումը:
«Հաջորդ օրն իր հետ հանդիպել եմ: Ստացել եմ իր հիմնավորումները: Ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր Վեհափառի հետ, ստացել եմ բացասական պատասխան, ըստ դրա իմ եզրակացումները ես արել եմ»,-հավելեց Շահրամանյանը:



