Փաշինյանի հերթական խոստումը չի կատարվի․ թալան...

Մինչ տարվա ավարտը Նիկոլ Փաշինյանը և իշխանության տարբեր ներկայացուցիչներ հերքում էին մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ գազի գինը կթանկանա։ Իշխանությունները այդ լուրերը համարում էին հակաքարոզչություն իշխանությունների դեմ։  Չնայած իշխանությունների հավաստիացումներին հաստավեցին մամուլի հրապարակումները։

«Գազպրոմ Արմենիան» քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը:  Այս մասին այսօր ԶԼՄ-ներին տեղեկատվություն են հայտնել ընկերությունից։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հավելել են նաև, որ չի բացառվում, որ դիմեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով: Ըստ նախնական հաշվարկների մեկ խորհանարդ մետրի համար գազը կթանկանա 11 դրամով։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից ամիսներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիաներ էր կազմակերպում թանկացումների դեմ, հայտարարել էր, որ գազի և էլ․ էլէներգիայի սակագները պետք է իջնեն առնվազն 20 տոկոսով։ Փաշինյանը վստահեցնում էր, որ գազն ու հոսանքը թանկ են, քանի որ իշխանությունները թալանում են ժողովրդին։

Հիմա, երբ արդեն իշխանության է Փաշինյանը, նա չի կարողանում իրականացնել իր խոստումը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի գազի սակագինը սահմանի վրա արդեն իսկ թանկացել է 15 դոլարով 1000 խորհանարդ մետրի համար, որը սակայն չի անդրադարձել սպառողների կողմից վճարվող սակագնի վրա։ Հիմա նա կամ պետք է ներողություն խնդրի նախկին իշխանություններից կամ պետք է ամեն բան անի, որպեսզի ոչ միայն գազի սակագինը չբարձրանա, այլ նաև նվազի 20 տոկոսով։ Նշված երկու կետերի չկատրաման դեպքում հասարակությունը կարող է եզրակացնել, որ Փաշինյանը շարունակում է նախկինների թալանը։