Ինչպես կասեր դասականը՝ Նիկոլ Փաշինյանի համար «խիյարը թարս է բուսնել»։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսների հայտարարությունը ցանկալի արդյունք չտվեց։ Պարզվում է՝ այդ մարդկանց հեղինակությունը սեփական թեմերում այնքան վնասված է, որ նրանց դիրքորոշումը քահանաների վրա որևէ կերպ չի ազդել։
Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Կոտայքի թեմի քահանաները հրաժարվել են պատարագի ժամանակ զեղչել Վեհափառ Հայրապետի անունը, և այն հնչել է եկեղեցիներում՝ չնայած նրան, որ թեմի առաջնորդը՝ ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի կուսակրոն հայրը, միացել էր Վեհափառի հրաժարականի պահանջին։
Նման իրավիճակ է եղել նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում, որի առաջնորդը նույնպես միացել էր Վեհափառի հրաժարականի պահանջին։
Արարատյան Հայրապետական թեմում, որի առաջնորդը Կճոյանն է, Սուրբ Սարգիս եկեղեցում կիրակի օրը ստիպված են եղել այլ քահանա հրավիրել, քանի որ գործող քահանան հրաժարվել է զեղչել Վեհափառի անունը։
Կարճ ասած՝ Փաշինյանը ստացել է հեղինակության լուրջ խնդիր ունեցող եպիսկոպոսներ՝ Կճոյանի գլխավորությամբ, և դարձել է ծաղրի առարկա։ Կճոյանի հանգամանքը ՔՊ ներսում նույնպես վեճերի առիթ է դարձել։



