Փաշինյանի երթի մասնակիցներին արդեն ավտոբուսներով բերում են Հանրապետության Հրապարակ: Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։
«Mediaport-ի թղթակիցը հայտնում է, որ 20 րոպե առաջ կառավարության շենքի ետնամասում կայանեց ավտոբուս, որի մեջ հիմնականում կանայք են:
Ուղևորներից ոչ ոք մինչ այս պահը չի իջել ավտոբուսից: Ըստ ամենայնի, մարդկանց հրահանգված է սպասել ավտբուսում:
Ավտոբուսի պետհամարանիշն է [200 QQ 61]», - գրել է ալիքը։
Ավելի ուշ Mediaport-ը նոր լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «հենց նոր երկու միկրոավտոբուսով զինվորական համազգեստով մի խումբ անձիք բերվենցին Հանրապետության Հարապարակ»:
Լուսանկարները՝ ստորև.





