
Փաշինյանի՝ Դուշանբեում հնչեցրած ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության թվերը ճիշտ են: Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»,-գրել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթաժողովում քննարկել են երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը։
Պուտինը ԱՊՀ գագաթաժողովում նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը բացում է շուկաներ երկրների համար եւ ապահովում տնտեսական օգուտներ։ Ռուսաստանի առաջնորդը որպես օրինակ բերել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրի ծավալների աճը՝ Փաշինյանից հետաքրքրվելով առեւտրաշրջանառության թվերով։
«Այս տարի այն արդեն 4 միլիարդի (դոլար) է հասել»,- ասել է Փաշինյանը։
«Ոչ, ավելին», - ժպիտով չի համաձայնել Պուտինը։
Հայաստանի վարչապետը նաեւ մեջբերել է անցյալ տարվա իր տվյալները, բայց այս հարցում նույնպես երկու առաջնորդների տեղեկությունները չեն համընկել։
«Անցյալ տարի մոտ 9 միլիարդ (դոլար) էր»,- նշել է Փաշինյանը։
«Ավելին։ Անցյալ տարի էլ այն ավելի շատ էր, այս տարի էլ այն ավելի շատ կլինի։ Դա պարզապես ակնհայտ է»,- պատասխանել է Պուտինը Հայաստանի վարչապետին։