Փաշինյանի ճոխ նվերը Ալիևի ծննդյան օրվա կապակց...

Մեզ համար ցավալի ավարտ արձանագրած պատերազմը շարունակում է նորանոր հաղթական խորհրդանիշներ պարգևել թշնամական Ադրբեջանին։ Առաջինն, իհարկե, Շուշիի հանձնումն ու պատերազմի ավարտն էր, որ կատարվեց Ադրբեջանի Հանրապետության դրոշի օրը, հետո Փաշինյանը Քարվաճառը ազատագրողի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը  հանձնեց այդ տարածաշրջանը, Հայաստանի խորհրդայնացման օրը՝ դեկտեմբերի 2-ին Ադրբեջանին հանձնվեց Արցախի մյուս հատվածները։

Այս իրադարձությունները հանրության համար մտավախության առիթ էին դարձել և Ադրբեջանի համար ամեն խորհրդանշական օր սպասվում էր  նոր զիջում՝ Հայաստանի շահերի հաշվին։  

Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրն էր։ Սոցիալական հարթակներում ակտիվ քննարկվում էր, թե ինչ է այս օրով Նիկոլ Փաշինյանը զիջելու Ադրբեջանին։ Կառավարության նսիտում Նիկոլ Փաշինյանի խոսքը առավել մեծացրեց տագնապը։ Փաշինյանը հայտարարեց, որ Շուռնուխ և Որոտան համայնքների մասով կարող են լինել ցավոտ լուծումներ․ «․․․երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»։

Օրվա ավարտին հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևի ծննդյան օրը Ադրբեջանը նոր տարածքներ է ստանում Հայաստանից՝ թշնամական երկրին անցավ Որոտան գյուղի մի մասը։ Այս պահին կասկած կա, որ ադրբեջանցիները կարող են իրենցով անել նաև «Որոտան» ՀԷԿ-երը, որոնք մեր երկրի էներգետիկ անվտանգության բաղկացուցիչ մաս են կազմում։

Ստացվում է, որ Փաշինյանը վերահաստատեց հանրության մտավախությունը, որ Ադրբեջանի համար ցանկացած խորհրդանշական օրը՝ ի օգուտ այդ երկրի, Հայաստանից զիջումներ են լինելու, քանի դեռ Փաշինյանը շարունակում է կառավարել և ազդեցության լծակներ պահպանել Հայաստանում։

Հ․Գ․ Հետաքրքիր է, որ Որոտանի և Շուռնուխի հատվածում «ցավոտ զիջումներից» առաջ Փաշինյանի հրահանգով Երևան էին բերվել Սյունիքի խոշոր համայքնների ղեկավարները։ Այդ մարդիկ տեղում համակարգում էին մարզի իքննապաշտպանությունը և ըստ էության մարզի ինքնապաշտպանությունը մնացել էր առանց ղեկավարման։