Փաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց։
Չարենցավանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Չարենցավանը ստեղծվել է աշխատանքի, արդյունաբերության հիմքով։ Այսօր Չարենցավանում երբեմնի արդյունաբերական փառքից մնացել է մի քանի հիմնարկ։ Գործարանների մեծ մասը փակվել է։
Երբ ասում ենք՝ Հայաստանի արդյունաբերականացում, գործարանների վերադարձ, մարդիկ կան կասկածանքով են վերաբերվում։ Մի օրինակ բերեմ, որ հասկանաք, թե ինչ է լինելու 47 օր հետո, Սամվել Կարապետյանի առաջնորդությունը ստանձնելուց հետո։
Մեր երկիրը օտար երկրներից ներմուծում է տարեկան 60 միլիոն դոլարի 15 հազար տոննա ցինկապատ ապրանք, արտահանում ենք տարեկան 20 մլ-ի հումք, տանում են, վերամշակում են, 2-3 անգամ թանկ մեզ վաճառում։ Ինչն է խնդիրը, որ մենք տեղում չենք կարող դա անել։ Առաջնորդ է պետք, որ կազմակերպի դա, հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր։ Հենց այդպես ենք ստեղծելու աշխատատեղեր, երկիրը ինքն է արտադրելու, չի ներմուծելու»,- նշել է նա։



