Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք...

Մենք բոլոր նման հանդիպումները դրական ենք գնահատում երկխոսության առումով ու միտված ենք նրան, որ առաջիկայում այն գործընթացներն  ու խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն կդառնա:

Այս մասին ԱԺ-ում, անդրադառնալով Ալիև-Փաշինյան վերջին հանդիպմանն, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նման շփումները օգուտ տալիս են:

«Քննարկումներն եղել են տետատետ ու պատվիրակություններով: Մենք տեսնում ենք խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հնարավորություն:

Ցանկացած խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր լավ է, երբ կան փոխզիջումներ»,- ասաց նա: