Փաշազադեի հաճախորդ Փաշինյանը

Նողկալի ժամանակներում ենք ապրում: Նիկոլ Փաշինյանը դատում է և 2 տարով ազատազրկում Միքայել Սրբազանին: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Փաշինյանը դատեց Սրբազանին, քանի որ հրահանգ էր ստացել Ադրբեջանից: Փաշազադեից:

Հայկական ինքնությունն ու պետությունը վերացնելու ճանապարհին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին խոչընդոտ է:

Բանակը քանդել են, պետական ինստիտուտները արժեզրկել են, դատարանները դարձրել են վնգստացող: Մնացել են Եկեղեցին ու հայ ժողովուրդը: Եկեղեցու դեմ պայքարում են, որ հետո անցնեն Հայոց լեզվին, մեր պատմությանն ու վերջում՝ ժողովրդին:

Այս պետական հանցագործությունների մերժումը բոլորիս սուրբ պարտքը պետք է լինի: Անարդար դատողը պետք է դատվի:

Նիկոլին, թերևս, հանգիստ չեն տալիս Սահակաշվիլու դափնիները: Եվ ուրեմն թող այդպես էլ լինի»,-նշել է նա: