Փարիզում սկսվել են Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների «2+2» ձեւաչափով բանակցությունները:
Այդ մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Հանդիպմանը մասնակցում են ԱԳ նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Իվ լե Դրիանը եւ պաշտպանական գերատեսչության ղեկավարներ Սերգեյ Շոյգուն ու Ֆլորանս Պառլին:
Ենթադրվում Է, որ հիմնական հարցերը կդառնան ռազմավարական կայունությունն ու Եվրոպայի անվտանգությունը, սպառազինությունների չտարածումը եւ դրանց նկատմամբ վերահսկողությունը, տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխումը եւ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ ՌԴ-ի հարաբերությունները:
«Նախարարները պլանավորում են կարծիքներ փոխանակել տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Ուկրաինային, Աֆղանստանին, Իրանին եւ Լիբիային: Մյուս թեմաների թվում են՝ մերձավորարեւելյան կարգավորումը, իրադրությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, իրադրությունն Աֆրիկայում, ներառյալ անվտանգության ապահովումը Սահարա-Սահելյան տարածաշրջանում»,-ավելի վաղ հաղորդել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների «2+2» ձեւաչափով բանակցությունները յոթնամյա դադարից հետո վերսկսվել Էին 2019 թվականին Մոսկվայում:
Հաջորդ հանդիպումը պետք Է կայանար 2020 թվականի սեպտեմբերին, բայց Փարիզը որոշում ընդունեց դրա անցկացումն անորոշ ժամկետով հետաձգել Մոսկվայի եւ Եվրամիության երկրների հարաբերություններում ճգնաժամի ֆոնին: Նոյեմբերի 12-ին Լավրով Փարիզում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային հանդիպմանը:



