Փարիզում Փաշինյանը կարճ հանդիպում է ունեցել Ո...

Փաշինյանը Փարիզում է սեպտեմբերի 9–10-ին և մասնակցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած Միջազգային տիեզերական գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցում են շուրջ 120 երկրների պատվիրակություններ։ Գագաթնաժողովի շրջանակներում նա կարճ հանդիպում է ունեցել Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Գագաթնաժողովը հիմնականում նվիրված է Եվրոպայի տիեզերական ինքնուրույնությանը, անվտանգությանը և տեխնոլոգիական համագործակցությանը։

Նշենք, որ ԱՄՆ-ի խոշոր մասնավոր ընկերություններից SpaceX-ն ու Blue Origin-ը չեն մասնակցում, ինչը կապված է Թրամփի վարչակազմի՝ եվրոպական տիեզերական քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունների հետ։