Փարիզի քաղաքապետը Մակրոնին մեղադրել է երկրում...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսին, ցրելով Ազգային ժողովը և արտահերթ ընտրություններ նշանակելով, երկիրը տարավ պառակտման, Tribune de Geneve թերթին տված հարցազրույցում ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

«Ֆրանսիական հասարակությունը պառակտված է, քաոսի ինժեներները հանգեցրել են պառակտումների։ Էմանուել Մակրոնը հսկայական դաշտ է թողել ծայրահեղ աջերի և ծայրահեղ ձախերի համար, պոպուլիստների համար՝ թույլ տալով աջերին ու ձախերին դրսևորվել», – մեջբերում է նրան հրատարակությունը։

Քաղաքապետը Օլիմպիական խաղերի նախօրեին խորհրդարանի լուծարումը անվանել է անպատասխանատու և վտանգավոր, քանի որ դա կարող է հանգեցնել աջերի իշխանության գալուն։ Այնուամենայնիվ, Օլիմպիական խաղերը կարող են դառնալ միավորող գործոն, ասել է Իդալգոն։

«Օլիմպիական խաղերը կարող են լինել եղբայրական իրադարձություն, բայց միայն այն դեպքում, եթե այդ ազդակն արհեստական ​​չլինի: Բավական չէ միայն հեռուստատեսությամբ դուրս գալ միասնության կոչով»,- ասել է նա: