Արմավիրի մարզի պարեկները գիշերային ծառայության ժամանակ մարտի 30-ին՝ ժամը 23․35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան։
Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է որպես կաշառք պարեկներին տալ 100 դոլար։ 63-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։



