
Պարեկային ծառայություն ընդունվելու համար սահմանված տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի:
Այս մասին ԱԺ–ում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
«Արդեն իսկ ՆԳՆ–ի կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով հանվում է տարիքային վերին շեմը, այսինքն՝ 35 տարեկանի կանոնը դուրս է գալիս: Կարևոր է այն, որ կադրերին ընտրում ենք՝ հաշվի առնելով նրանց ֆիզիկական տարբեր տվյալները, որոնք պետք է բխեն ոստիկանության առջև դրված խնդիրներից»,–ասաց Սարգսյանը:
Նախարարը հույս հայտնեց, որ կհասցնեն մինչև ամառային արձակուրդներն այդ օրենսդրական նախաձեռնությունն ընդունել և աշնանն արդեն նոր ընդունելության հայտարարել:
Ընդունելության համար դիմելու նվազագույն տարիքը 18 տարեկանն է: