Փարաքար համայնքի ղեկավարի uպանnւթյան մեջ մեղա...

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին, նրա ընկերոջը՝  Քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանին սպանելու և մեկ այլ անձի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող 20-ամյա Գ. Հարությունյանը կրակել սովորել է Մերձավան գյուղի գերեզմանատանը: Այսօր քննչական գործողություններ են իրականացվել այդ վայրում:  Գրում է Հետքը:

«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ: Կատարվել է մեղադրյալի մատնանշած տեղանքի զննություն, որտեղ վերջինս, համաձայն իր ցուցմունքի, սովորել է կրակել»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: